Այսօր, մենք կրկին օգնության կարիք ունենք. Քեսաբահայերի կոչը ողջ հայությանը

«Քեսաբի հայերը, ովքեր Թուրքիայի կողմից զինված ծայրահեղականների հարձակման պատճառով տեղահանվել են և այս պահին ապրում են Լաթաքիայում, կոչով դիմել են աշխարհի ողջ հայությանը»,- գրել է «Ասպարեզ»-ն ու տեղադրել կոչը:

«2014 թվականի մարտի 21-ին` Մայրերի օրը (Սիրիայում մայրերի օրը նշում են մարտի 21-ին, խմբ.) մեր գեղեցիկ գյուղը գազանաբար հարձակման ենթարկվեց «Ալ-Կաիդայի» հետ առնչություն ունեցող ծայրահեղականների կողմից` Թուրքիայի կառավարության օրհնությամբ և ռազմական ու նյութատեխնիկական աջակցությամբ:

Արևը դեռ չէր ծագել, երբ մենք արթնացանք հրթիռների ու ռումբերի տեղատարափ սարսափից, որոնք ընկնում էին մեր գյուղի վրա: Հազարավոր ծայրահեղականներ սահմանը հատել են` ուղղվելով դեպի մեր գյուղ: Հրթիռներն արձակվել են Թուրքիայից, որպեսզի ոչնչացնեն գեղեցիկ Քեսաբը և տոնեն Հայոց ցեղասպանության 100-ամյակի մոտենալը: Քեսաբցի հերոսները պաշտպանեցին գյուղը սովորական որսորդական զենքերով` մինչև Սիրիայի կառավարական ուժերը ժամանեցին մեր գյուղի վրա սարսափելի հարձակումը հետ մղելու համար: Եթե այդ հերոսները քեսաբցիներին տեղեկացրած չլինեին, աշխարհը լուռ ականատես կլիներ ևս մեկ ցեղասպանության և մի կողմ կանգնած կմնար, իսկ մամուլը նրանց ստի ևս մեկ տարբերակ կհրամցներ:

Քեսաբը դարերի ընթացքում միշտ հայրենիք է եղել հազարավոր հայերի համար: Քեսաբում առաջին տառապալից ողբերգությունը տեղի է ունեցել 1909 թվականի ապրիլին, երբ հազարավոր թուրք տղամարդկանցից բաղկացած ամբոխը հարձակվեց Քեսաբի վրա` կողոպտելով և այրելով տները: 161 հայ էր սպանվել այս դաժան հարձակման ժամանակ: 1915 թվականի` Հայոց ցեղասպանության ժամանակ, թուրքական զորքերը եկան Քեսաբ, արտաքսեցին հայերին և սպանեցին մոտ 5000 հայի: 1915 թվականին թուրքերի ձեռքով իրականացրած Հայոց ցեղասպանությունը խլեց 1.5 մլն հայի կյանք: Բազմաթիվ հայեր սպանվում են Սիրիայում և կսպանվեն, եթե ոչինչ չարվի: Սիրիայի արաբները ապաստան տրամադրեցին մեզ, հոգ տարան մեր մասին, օգնեցին ոտքի կանգնել և գոյատևել մահվան սարսափելի հիշողության ու ավերածությունների միջև: Մենք հավերժ երախտապարտ ենք նրանց: Այդ ժամանակից ի վեր մենք այլ փոքրամասնությունների հետ ապրել են խաղաղ և ներդաշնակ, մեծ ընտանիքի պես, մեկ տան մեջ, որը կոչվում է Սիրիա:

Այսօր, մենք կրկին օգնության կարիք ունենք, քանի որ Թուրքիայի կառավարությունը համարձակվել է կրկին հարձակվել հայերի վրա` անտեսելով հայկական հարցը: Այս գործողությամբ Թուրքիան կրկին մերժել է ճանաչել իր ձեռքով իրականացրած Հայոց ցեղասպանությունը և աջակցում է Սիրիայում հայերի սպանությունը: Մենք թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունենք: Մենք կող կողքի ապրել ենք նրանց հետ և ցանկանում ենք շարունակել որպես հարևան ապրել նրանց հետ: Դա Թուրքիայի կառավարությունն է, որ աջակցում և դյուրացնում է ահաբեկիչների կողմից քեսաբցիների սպանությունը, որը դեմ մենք բողոքում ենք: Մենք պարզապես ուզում ենք, որ մեր գյուղը հետ տան, կամ այն, ինչ կմնա նրանից: Մեր սիրտը կտոր-կտոր է լինում բազմաթիվ տեսանյութերից և նկարներից, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ծայրահեղականները ավերում և վառում մեր գեղեցիկ գյուղը: Բոլոր սիրիացիները գիտեն` որտեղ հայտնվեն այդ ծայրահեղականները, իրենց հետևից թողնելու են մահ և ավերվածություններ:

Մեր տները վերցրել են մեր ձեռքերից, մեր հարյուրամյակների ժառանգությունը ավերվել է:

Սա կոչ է բոլոր հայերին: Սա կոչ է ողջ մարդկությանը: Աշխարհը պետք է լսի ճշմարտությունը: Էրդողանը և իր կառավարությունը ռազմական հանցագործներ են: Մենք օգնության կարիք ունենք: Մենք ձեր գործողությունների կարիքն ունենք: Մեզ բռնի քշել են մեր տներից, և մեր գյուղում ոչինչ չի մնացել է, բացի մեր հագուստներից: Եթե մնայինք և հավաքեինք նույնիսկ ամենաանհրաժեշտ իրերը, մենք միանշանակ կմահանայինք: Մեզնից շատերը չէին կարող նույնիսկ փախչել, քանի որ մեզ հետ չունեինք անձնագրեր կամ նույնականացման փաստաթղթեր: Խնդրում ենք, միջնորդեք ձեր կառավարություններին, ՄԱԿ-ին, և այլ լիազոր մարմիններին, որոնք, դուք հավատում եք` կօգնեն մեզ: Այն, ինչ մենք ուզում ենք, ապրելն է: Եթե դուք անտեսեք սա, մենք բոլորս սարսափելի մահով կմահանանք այս ահաբեկիչների ձեռքերում` սառնարյուն մորթվելով, ինչպես շատ այլ հայեր սպանվեցին Հալեպում, Յակուբիյայում, Գենեմիյայում և Սիրիայի այլ բնակավայրերում:

Նրանք, ում դուք անվանում եք ապստամբներ, ծայրահեղականներ են, ովքեր Սիրիա են եկել ջիհադի համար: Նրանց թվում կան աֆղաններ, չեչեններ և սաուդցիներ: Քեսաբցիները և բոլոր սիրիացիները տեսել են դրանց, ենթարկվել դրանց հարձակմանը և սպանվել: Մամուլը չի կարող հավերժ թաքցնել ճշմարտությունը: Նրանք, ում դուք անվանում եք ապստամբներ, թիրախավորում և հարձակվում են քաղաքացիների վրա:

Չե՞ք կարծում, որ բավարար անմեղ արյուն է թափվել: Չե՞ք կարծում, որ բավարար ավերվածություններ են եղել: Մենք բոլորս երեք տարի առաջ խաղաղ և երջանիկ ապրում էինք: Սա հեղափոխություն չէ, սա պատերազմ է: Սիրիայի բանակն այժմ կռվում է Քեսաբում ` վստահեցնելով հայերին, որ վերադառնալու են իրենց տներ»,-գրված է քեսաբահայերի նամակ-կոչում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}