Մամիկոն Խոջոյանը միջին ծանրության կայուն վիճակում է
Ադրբեջանական գերությունից խոշտանգված վիճակում Հայաստան վերադարձված Մամիկոն Խոջոյանը հետվիրահատական շրջանում է:
«Հարազատների հետ շփվում է, օգնությամբ` քայլում: Հիշողությունը մասամբ է վերականգվել: Որոշ բաներ հիշում է, բայց ոչ ամբողջությամբ»,- Panorama.am-ի թղթակցին ասաց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ Մամիկոն Խոջոյանի վիճակը միջին ծանրության կայուն է:
Մամիկոն Խոջոյանին վիրահատել էին մարտի 19-ին: Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել մարտի 6-ին:
Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անմիջապես կազմվել էր հետազոտման պլան: Կատարվել են կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շերտագրում:
Հիշեցնենք` 2014-ի հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև մարտի 4-ը:
Նախորդիվ`
Մամիկոն Խոջոյանին այսօր կվիրահատեն
Մամիկոն Խոջոյանի վիճակը բժիշկները գնահատում են համեմատաբար բավարար
Մամիկոն Խոջոյանի հիշողությունը մասամբ վերականգնվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին