ԼՂՀ Նախագահը կարևորել է երիտասարդների նախաձեռնողական լինելը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Հադրութ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի երիտասարդության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել պետության կողմից իրականացվող երիտասարդական քաղաքականությանը: Այս մասին հաղորդում են Արցախի հանրապետության Նախագահի լրատվության ծառայությունից:
Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության զարգացման օրակարգի գերխնդիրներից է շրջաններում և գյուղերում երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը` ապահովելով նրանց լիարժեք ներգրավվածությունը տարբեր ծրագրերի իրականացման գործում: Բակո Սահակյանի խոսքով` դա նաև ժողովրդագրական քաղաքականության հիմնասյուներից է:
Այս համատեքստում Նախագահը կարևորել է երիտասարդների ակտիվ և նախաձեռնողական լինելը` հավելելով, որ նման մոտեցումը թույլ կտա ավելի արդյունավետորեն լուծել տեղերում առկա բազմաթիվ խնդիրներ:
Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է հանրապետության հարավային թև և ծանոթացել այնտեղ իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում