ՀՀ Դատական դեպարտամենտը նոր ղեկավար ունի
Հայաստանի Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Փոլադյանը այսօր նշանակվել է ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար, փոխանցում են մեր հավաստի աղբյուրները:
Հիշեցնենք, որ ՀՀ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը այժմ կալանավորված է և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով` 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով՝ Միսակ Մարտիրոսյանի կողմից աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում