Քեսապահայերի խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում
Քեսապահայերի խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կառավարությունը նույնպես քայլեր է ձեռնարկում մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար:
Վարչապետն անդրադառնալով մամուլում հրապարակված լուրերին, որոնց համաձայն, սիրիահայերի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում չէ, նշեց. «Ես ուզում եմ մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ դա ամենևին այդպես չէ, մեր ուշադրության կենտրոնում է այս հարցը»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վարչապետի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօր Դամակոսում հանդիպումներ կունենան, իսկ շաբաթ օրը նրանք Երևան կվերադառնան: