Րաֆֆի Հովհաննիսյան.Ղրիմի շուրջ հակասությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով
«Ղրիմի շուրջ հակասությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, դիվանագիտական ճանապարհով»,-այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Ճգնաժամ Ուկրաինայում. ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա» թեմայով սեմինար-քննարկմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները պետք է ցուցաբերեն ինքնիշխան պետությանը հարիր պահվածք Ղրիմի հարցում. «Մենք կողմ ենք Ղրիմի հարցում բանակցված լուծումների, դեմ ենք ուժի որևէ կիրառմանը և ՀՀ-ը որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ պետք է պահանջի բոլոր որոշումների կայացմանը իր մասնակցությունը»:
Իր հերթին, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության խորհրդական Իգոր Ռոմանը նշեց, որ Ղրիմում տեղի ունեցածը հանրաքվե չէր՝այլ ֆարս, կեղծարարություն. «Ուկրաինան ստիպված կլինի մասնակցել և ռուսամետ և հակառուսական ծրագրերին: Ուկրաինան մոտակա ժամանակներս չի կարող դառնալ Ռուսաստանի դաշնակիցը»:
Անդրադառնալով Ղրիմում գտնվող ռուսական սևծովյան նավատորմին` Ռոմանը նշեց, որ ՌԴ-ը տարիներ շարունակ խախտել է հիմնարար համաձայնությունները կապված սևծովյան նավատորմի Ուկրաինայի տարածքում տեղակայման հետ. «Ռուսական սևծովյան նավատորմը անընդհատ խախտում էր Ղրիմում տեղաշարժվելու կարգը և խախտում Ուկրաինայի տարածքում սևծովյան նավատորմի տեղակայման բոլոր օրենքները»:
Ի.Ռոմանը խոսեց Մայդանի մասին, ասաց, որ Մայդանը ձևավորվեց փոքր ուսանողական ցույցը դաժանորեն ցրելու արդյունքում, ինչին հետագայում գումարվեց նաև հասարակության սոցիալ-տնտեսական վիճակից մեծ դժգոհությունը. «Ռուսաստանը փորձում է ցույց տալ Մայդանը որպես ֆաշիստների հավաքածու, սակայն Մայդանը ձևավորում են Կիևի բնակչությունը, ովքեր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցներ են: Նրանք առավոտյան գնում են աշխատանքի, իսկ երեկոյան միանում Մայդանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան