Յուրի Վարդանյանը` սպորտդպրոցի տնօրեններից ամսական 100 հազար դրամ պահանջելու լուրերի մասին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն արձագանքում է մամուլում հրապարակված տեղեկություններին, թե սպորտդպրոցների տնօրեններից ինքը պահանջել է ամսական 100 հազար դրամ փոխանցել նախարարությանը:
Նախարար Յուրի Վարդանյանի արձագանքում ասվում է. «Հարգելի՛ լրագրողներ, եթե ձեզ ահազանգում են, կամ որևէ տեղ լսում կամ տեղեկանում եք դրամահավաքի, կաշառքի կամ նմանատիպ այլ դեպքերի մասին՝ կապված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և նրա ենթակայությամբ գործող կառույցների հետ, իմ հորդորն է՝ անցկացրե՛ք լրագրողական հետաքննություն, դիմե՛ք իրավապահ մարմիններին, ինքներդ հետևողական եղե՛ք բացահայտելու և պարզաբանելու ցանկացած անօրինություն: Եթե ունեք «աղբյուր», ճշտե՛ք, արդյոք ձեր «աղբյուրը» ձեզ և մեզ չի ցանկանում գցել թյուրիմացության մեջ, թույլ մի՛ տվեք, որ այդ «աղբյուրները» փորձեն վարկաբեկել մարդկանց ձեր միջոցով: Մի՛ շտապեք թղթին հանձնել ամեն կեղծիք՝ թեկուզ հերքված»:
Նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, նախարարությունն էլ իր հերթին պատրաստ է աջակցել և համագործակցել ցանկացած լրատվամիջոցի հետ՝ հանրությանը հավաստի տեղեկություններ տրամադրելու գործում:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները