Ուկրաինային գոյատևելու համար պակասում է 289 մլրդ գրիվեն. Յացենյուկ
Ուկրաինային 2014թ-ի ընթացքում գոյատևելու համար անհրաժեշտ է 289 մլրդ գրիվեն (28,5 մլրդ դոլար), հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն Ռադայում: Նա խնդրել է ընդունել բարեփոխումների խիստ փաթեթ, այլապես Ուկրաինային դեֆոլտ կսպառնա, հաղորդում է ուկրաինական «Сегодня.ua» լրատվականը:
«Ընդհանուր հարկաբյուջետային ճեղքվածքը, որը պակասում է երկրին 2014թ-ի համար, կազմում է 289 մլրդ գրիվեն», - հայտարարել է Յացենյուկը:
Ըստ վարչապետի` այդ թվի մեջ ներառված են հետևյալ ճեղքվածքները.
1. Բյուջեի ընդհանուր ճեղքվածքը` 51,6 մլրդ գրն,
2. Յացենյուկի խոսքերով` 34 մլրդ գրն. պետբյուջեի «ուռճացված» մուտքերը, որոնք ներկայացվում էր Ազարովի կառավարությունը,
3. 22,9 մլրդ գրն` մակրոտնտեսական ցուցանիշների սխալ հաշվարկի հետևանքով սոցիալական ֆոնդերի կորուստները,
4. 79,8 մլրդ գրն` տարածքային համայնքների բյուջեները: «Դրանք 0-ական մակարդակում են, որովհետև նախորդ տարի դրանք գողացվել են», -ասել է Յացենյուկը,
5. 37,3 մլրդ գրն. ուկրաինական կազմակերպությունները վճարել են առաջիկա 2 տարվա համար, որոնք արդեն չկան: Բացի դրանից, ըստ Յացենյուկի` չփոխհատուցված ԱԱՀ-ի ծավալը կազմում է 21,6 մլրդ գրն:
6. 33,4 մլրդ գրն. է կազմում ԱԲԸ «Նեֆտեգազ Ուկրաինա»-ի դեֆիցիտը:
Վարչապետը հիշեցրել է, որ ապրիլի 1-ից ռուսական գազի գինը կազմելու է 480 դոլար` հազար խմ գազի դիմաց` փաստացիորեն 2 անգամ ավելի թանկ, քան ներկայումս գործող սակագինը:
Ըստ ուկրաինական Vesti.ua լրատվականի` չորեքշաբթի անցկացված քննարկումների ընթացքում «կողմ» քվեարկողների թիվը դեռևս բավարար չէր փոփոխությունների անցկացման համար: Նախագծի յուրաքանչյուր կետը ենթարկվում է մանրամասն դիտարկման և տարբեր շահարկումների առիթ է տալիս:
Թերթի պարզաբանմամբ` Փոփոխությունների ընդունման համար հավելյալ դժվարություններ է ստեղծում այն, որ քվեարկած խմբակցություններն իրենց վրա են վերցնում բազմաթիվ ոչ պոպուլյար միջոցառումների պատասխանատվությունը: Իսկ առաջիկայում ընտրություններն են: