Հայաստանը սկզբունքորեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության կողմնակից է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, մինչ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» անվանմամբ բանաձի ընդունման քվեարկության մեկնարկը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել մեկնաբանությամբ։
«Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկբունքորեն հանդես է եկել ժողովդավարության զարգացման, ազատությունների և իրավունքների, ներառյալ` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեքներ և սկզբունքներ, որոնք ընդունված են այս Համաժողովի կողմից», - հայտարարել է Կ. Նազարյանը։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացվեց քվերակություն՝ Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական չճանաչող «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի ընդունման համար։
Քվեարկության արդյունքում բանաձևին կողմ արտահայտվեց 100 երկիր, 58-ը ձեռնպահ մնացին, իսկ դեմ քվեարկեց 11 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։
Վերջնական արդյունքում բանաձևն ընդունվեց։
Նկարը` ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի (Mark Lyall Grant) Թվիթերի էջից: