Համագործակցության պայմանագիր` ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև
Այսօր ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև տեղի է ունեցել փոխանակման և համագործակցության պայմանագրի ստորագրում:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ընդգծել է, որ Մայր բուհի ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս Քուվեյթի համալսարանի հետ համագործակցության վերականգնմանն ու զարգացմանը, հայտնում են ԵՊՀ մամուլի բաժնից:
Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ ալ-Կատիֆ ալ-Բադրը նույնպես խոսել է իրենց երկրի գլխավոր բուհից և վստահություն հայտնել, որ երկու համալսարանների միջև համագործակցության արդյունքները գոհացնող կլինեն:
Քուվեյթի և Երևանի պետական համալսարանների միջև համագործակցությունը տարիների պատմությունի ունի, մասնավորապես արաբագիտության ոլորտում: Արդեն մի քանի տարի է, ինչ համալսարանական արաբագետ ուսանողները կրթություն են ստանում Քուվեյթի համալսարանում: Նախատեսվում է համալսարանների միջև ծավալված համագործակցությունը հետագայում ներառելու է նաև բնագիտական ոլորտները. «Քուվեյթի համալսարանի բնագիտական ֆակուլտետները բավականին հզոր են ոչ միայն գիտելիքների, այլև լաբորատոր սարքավորումների տեսանկյունից»:
ԵՊՀ ռեկտորը հավելել է նաև, որ Քուվեյթի համալսարանի պատվիրակությունը հետաքրքրված է նաև պրոֆեսորադասախոսական կազմի և գիտնականների փոխանակման ծրագրերով:
Քուվեյթի պատվիրակությունը Հայաստան է ժամանել միջբուհական համագործակցության, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները քննարկելու համար:
Երևանի պետական համալսարան այցելած պատվիրակության կազմում էին Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ ալ-Կատիֆ ալ-Բադրը, Ուսումնական հարցերով պրոռեկտոր տիկին Ֆիրյալ Բու Ռաբիան, Բժշկագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ադել Այեդը, աշխատակազմի ղեկավար Մուհամմադ ալ-Սուլեյմանը և ռեկտորի խորհրդական Մուհսեն ալ-Մուալլիմը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա