ՊՆ. Հայկական կողմը պատասխան կրակ է բացել
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածի մի քանի ուղղություններով հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը ու ինտենսիվ կրակ արձակել: Այս մասին Panorama.am-ին հաղորդեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը կորուստներ ունի, վերջինս ասաց, որ զոհեր ու վիրավորներ չկան:
Panorama.am-ի հարցին, թե ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական դիրքերից արձակված գնդակից քաղաքացիական անձ է վիրավորվել, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ «մեկնաբանելու առանձնապես բան չկա»:
Նախորդիվ`
«ԱՊԱ». ՀՀ ԶՈՒ կրակահերթերի հետևանքով երկու ադրբեջանցի է վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները