Սիրիահայ Պերճի տրեխներով ու յափնջիով Սարոն. «Հայություն կա «Անուշ»-ի մեջ»

Հեղինակ` Մարի Թարյան

Սիրիայում ծնված Պերճ Կարազյանին Հայաստան պատերազմը չի բերել: Հայրենիքում ապրելու որոշման պատճառն էլ լրիվ ուրիշ բան էր:

Պերճը 1995-ին է եկել Հայաստան` կրթություն ստանալու. «Ավարտեցի Կոնսերվատորիան և մնացի այստեղ: Արդեն 17 տարի է` Հայաստանում եմ»:

Պերճին Հայաստանում պահեց մասնագիտությունը: Օպերային մեներգիչը Սիրիայում հեռանկարներ չտեսավ, այնտեղ այդ ժանրը դեռ նոր-նոր էր զարգանում: Իսկ Հայաստանում ավելի կայացած էր ոլորտը. որոշեց մնալ:

Պերճի Սարոն

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Պերճը նաև Մայր Աթոռում է որպես մենակատար հանդես գալիս: Աշխատում է Կոնսերվատորիայում, ելույթ է ունենում «Տաղարան» համույթի հետ:

«Նվիրվածություն պահանջող մասնագիտությունը է»,- ասում է Պերճը, ով այդ նվիրվածության պատճառով է, որ չի վերադարձել ծննդավայր:

«Շատ հաճելի մասնագիտություն է, բայց նաև` մի փոքր սթրեսային: Անընդհատ երգի ու երաժշտության, դերասանության հետ ես առնչվում: Այդ ամենը շատ երազային են` ծափահարությունները, բեմի վրա տարբեր կերպարներ ստեղծելը, տարբեր ոճերի երաժշտություններ կատարել: Դու պարտավոր ես զգոն լինել, լավ վիճակի մեջ լինել, որպեսզի այդ ամենից ձայնդ չտուժի: Որակը պահպանելու և բարելավելու համար պիտի միշտ պատրաստ լինես: Դա հոգնեցող է»,- բայց Պերճն արդեն սովորել է:

Պերճի համար անփոխարինելի է «Անուշ» օպերան. «Ես այն դիտարկում եմ որպես ազգային և հայկական արժեք: Իմ համար այն անփոխարինելի է: Հնարավոր է իր դասական մտածողությամբ զիջում է, բայց դրա մեջ հայություն կա: Հոգուդ հետ է խոսում»:

Սարոն շատ հետաքրքիր անձնավորություն է, ասում է Պերճը, ով մայրական կողմից լոռեցի է. «Մինչև օպերա գալս ես հաճախ եղել եմ այդ լեռներում: Շատ սիրուն է Լոռին, բնությունը: Միշտ տեսնում էի տրեխներով, յափնջիով գառնարած Սարոյի կերպարն այդ լեռներում: Ինքն այդ բնության մի մասն է: Փորձել եմ զգալ: Մի հետաքրքիր կերպար է, որ աշխատում եմ ստանալ բեմում»:

Մի քիչ Սիրիա, մի քիչ Հայաստան

Պերճի հայրական կողմն է Հալեպից է: Հալեպում շատ հարազատներ ունի, իսկ ծնողները վաղուց ԱՄՆ-ում են:

«Հորեղբայրս, մեծ մայրս և հորաքույրս պատերազմի ժամանակ եկան Հայաստան, բայց մնալ չկարողացան: Այն ժամանակ վիճակը դեռ այսքան վատ չէր, վերադարձան Հալեպ` հուսով, որ ամեն ինչ կուղղվի, բայց հակառակը եղավ: Հիմա իրենք Հալեպում են` ահի մեջ, որ ամեն պահի հնարավոր է ռումբ ընկնի կամ նշանառության տակ հայտնվեն: Այդ ահ ու սարսափի մեջ շարունակում են գոյատևել: Լինում է, որ կապ չենք կարողանում հաստատել: Լուրերից իմանում ենք, որ ռումբ է ընկել, պայթյուն է եղել, միանգամից փորձում ենք կապվել, զանգում ենք` իմանալու` իրենք չե՞ն եղել այդ դժբախտը»,- ասում է նա:

Ըստ Պերճի, իր ազգականները պարզապես չկարողացան կտրվել այնտեղից, տան կարոտն էր պատճառը. «Երկար տարիներ ապրում ես, այդ տան հետ միասնություն ես դառնում, քաշում է քեզ, չես կարող պոկվել»:

Նրա բնորոշմամբ, այստեղ գալը, ամեն ինչ նորից սկսելը` նոր կյանք, նոր բարքեր, նոր օրենքներ, դժվար է: Դժվար է համակերպվել, ադապտացվել այդ ամենին:

Պերճը վերջին անգամ երեք տարի առաջ է եղել Սիրիայում. «Սիրիայից դուրս եկա, ու մոտ երեք ամիս անց սկսվեց կռիվը: Մեր տան կողքն էլ է ռումբ ընկել, փոխվել է քաղաքը, ամայացել: Այդ ամենը տեսնելով մեծ ցավ եմ ապրում: Մեզ թվում է Սիրիայում են, օտարության մեջ են, բայց, հավատացեք, ես այնտեղ երկար տարիներ ապրել եմ, օտարության զգացողության նշույլ իսկ չի եղել: Հայերն էլ իրենց անփոխարինելի դերն ունեցան երկրի զարգացման մեջ: Սիրիահայերը Սիրիայում հարազատ են, հայ համայնքը Սիրիայի կյանքում արժանավոր տեղ է զբաղեցնում»:

Հայաստանն իմ հայրենիքն է, անփոխարինելի է, ասում է նա. «Եթե հայը պետք է գոյություն ունենա, դա կլինի Հայաստանի շնորհիվ: Ինչքան էլ դրսում լավ լինի, եթե Հայաստանը չլինի, մի քանի տարի անց ոչ մի հայի մասին տեղեկություն չենք ունենա: Հայաստանն է, որ հային հայ է պահպանում»:

Սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`

Ուրիշի պատերազմը. Հալեպահայ ոսկերչի կիսատ թողած կյանքն ու անորոշ ապագան

Հալեպից Հորդանան, ապա Հայրենիք. Հետևում թողած թագավորական առաջարկների ու կյանքի մասին

Ապրել օտար հողում և Հայաստանը մեջդ ապրեցնել. Սիրիահայ ընտանիքի վերջին հանգրվանը

Սիրիայից Արցախ. Հայ երիտասարդը չավարտված պատերազմում իր գործն է գտել

«Հայրս ու մայրս 1915-ի ջարդն են տեսել, մենք էլ այսօր ավելի ճերմակ ջարդ տեսանք»

Հալեպի հայ հարսների օժիտն ասեղնագործող ու ծաղկող կնոջ մասին

Հալեպում թողած պարտությունն ու Հայաստանում գտած հաղթանակը

Ընդհատվող ժամանակագրություն` Հալեպից Երևան

Հալեպահայ մանկաբույժը՝ հայրենիքի, երեխաների ու խորթ չապրելու մասին

Հալեպի տունը պոկել-բերելու և այդպես էլ օտար մնալու մասին

Շուտ մեծացած մանուկներ, գողացված ուրախություն, ապրելու տենչ, հայ ընտանիքը չի լքում Հալեպը

Աշխարհի որ ծայրն էլ գնաս, հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես. Հալեպահայ սրտաբան

Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար

Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին

«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը

Սիրիահայ կնոջ պատմությունը… Գաղթականության շրջանի, օտարին թողած տան, սարերի հետ խոսելու և գտած հայրենիքի մասին

Հալեպահայ ատամնաբույժի անցած ճամփան` Հալեպից մինչև անապատ, Լիբանանից` հայրենիք. Մահն ամեն րոպե գոյություն ուներ

Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք

Երեսուն տարվա լուսանկարչի կյանք ու առանց լուսանկարելու երեք տարի. Սիրիան իմ սրտին մոտ է, բայց Հայաստանն ավելի

Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է

Պանիր, զահտար ու մարթադելլա. Նորան իր հետ բերել է հալեպյան ուտեստները, այստեղի էլ ջուրն ու օդն է սիրում

«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում

Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել

Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա 

Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}