«Կուտակային»-ՍԴ. Սահմանադրական դատարանում մեկնարկել է վիճահարույց օրենքի հարցով քննությունը
Քիչ առաջ Սահմանադրական դատարանում մեկնարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների վիճարկման հարցով նիստը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց կողմերին: Ըստ այդմ, ՍԴ նիստում հարցը ներկայացնում են ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Մերի Խաչատրյանը:
Panorama.am-ի թղթակիցը փոխանցում է, որ Սահմանադրական դատարանի շենքը հսկում են մեծ թվով ոստիկաններ: Վերջին անգամ ՍԴ շենքը ոստիկանների կողմից նման հսկողության տակ էր վերցվել հեռավոր 2008 թվականին՝ նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման ժամանակ:
Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, Ժառանգություն, Բարգավաճ Հայաստան և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար: Արդեն այս տարվա հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները