«Այս հրապարակը հիասթափություն չի սիրում»
«Մենք դիմացկուն ենք, բայց ուզում եմ վստահ լինել, որ չենք դառնա հարմարվող: Չենք հարմարվելու իշխանության ամենօրյա ապօրինություններին, որոնք աշխարհում և միջազգային հարաբերություններում զիջում են ՀՀ քաղաքացու շահը»,- Ազատության հրապարակում հայտարարեց ավագանու «Բարև, Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ ամեն մի թուփ պաշտպանելով, այգի պաշտպանելով, կուտակայինի դեմ դուրս գալով, քաղաքացիները շատ լավ են անում, բայց, երբ չեն հավաքվում Ազատության հրապարակում` իշխանությունը պահանջելու համար, այդ ամենն իզուր է:
Ըստ Դավիթ Սանասարյանի, միասնությունը պիտի ձևավորվի Ազատության հրապարակում. «Այստեղ պետք է գան բոլոր քաղաքական ուժերը: Կանգնեն, ասեն` այս իշխանության հետ այս ինչ կապերն ենք ունեցել, այսինչ ղալլաթն ենք արել, բայց այլևս չենք անելու: Բերման պիտի ենթարկեք այս հրապարակ, ասեք` ներողություն խնդրեք և անցեք պայքարի: Հակառակ դեպքում սա գոլորշի կդառնա: Էլ տեղ չունենք, ինչքան դատարկվել է Հայաստանը, հերիք է: Այս հրապարակը հիասթափություն չի սիրում, մենք իրավունք չունենք հիասթափվելու»:
«Այն, որ Հայաստանն ունի քաղբանտարկյալներ, իմ և մեր բոլորի մեծ-մեծ խոսելու, բայց ոչինչ չանելու արդյունքն է»- ասաց նա:
Նախորդիվ`
Արարատ Զուրաբյան. Որոշ ընդդիմադիրների բերանից կորել է ընդդիմություն բառը
Հայաստանը նման է ականապատված տարածքի. Պետրոս Մակեյան
Արմեն Մարտիրոսյան. Օր առաջ պետք է պահանջենք և պարտադրենք իշխանությունների հրաժարականը
Րաֆֆի Հովհաննիսյան. Այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի