Լուռ ակցիայի մասնակիցներն իրենց աչքերը կապել են սպիտակ ժապավեններով` ի նշան կույր արդարադատության
ՍԴ-ի առջև շարունակվում է «Դեմ եմ» թիմի լուռ ակցիան: Ինչպես նշել էին ակցիայի մասնակիցները, իրենց ասելիքը ՍԴ-ին կփոխանցեն միայն պաստառների միջոցով: Ակցիայի մասնակիցները քիչ առաջ պաստառներից բացի, իրենց աչքերը կապեցին սպիտակ ժապավեններով՝ այն համարելով կույր արդարադատության խորհրդանիշ:
«Կոչեր չեն լինի, որովհետև մենք չենք ուզում խանգարել դատարանի աշխատանքը»,-լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ քիչ առաջ ՍԴ-ի շենքից դուրս եկավ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և հայտնեց, որ այսօր իշխանությունները ականջալուր են միայն այն նախաձեռնություններին ու շարժումներին, որոնք վտանգ են սպառնում իրենց՝ իշխանությանը մնալուն:
Նախորդող`