Մեկնարկել է «Դ!եմ եմ»-ի լուռ ակցիան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի դիմաց ժամը 12:30-ին մեկնարկել է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության լուռ ակցիան:
Ինչպես հաղորդում է Panorama.am- ի թղթակիցը, դատարանի բակում գտնվող ոստիկանները շրջափակել են և թույլ չեն տալիս մոտենալ շենքին` պատճառաբանելով, որ նրանք կարող են խոչընդոտել դատարանի աշխատանքը:
Հիշեցնենք, որ «Դ!եմ եմ» նախաձեռնությունը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի դիմաց կկազմակերպի լուռ ակցիա` հարգելով Սահմանադրական դատարան ինստիտուտը և փորձելով հնարավորինս չխոչընդոտել դատարանի աշխատանքը:
Նախորդող`
«Դ!եմ եմ». Լինելով լուռ` չի նշանակում, որ մենք ասելիք չենք ունենա (տեսանյութ)