«Կուտակային»-ՍԴ. Պետք է սովորենք հարգել Սահմանադրությունը, օրենքը, իրավունքը. ՍԴ նախագահի դիտողությունը պատգամավորին
Այսօր Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցի քննության ընթացքում ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը պատասխանող կողմը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավոր ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչու է խորհրդարանական մեծամասնությունը ժամանակին բոյկոտել և չի մասնակցել օրենքում փոփոխություններ կատարելու մասին քննարկումներին:
Հակոբ Հակոբյանն ի պատասխան, ասաց, որ համակարգի ներդրման շուրջ քննարկումներն սկսվել են 2003-ին, օրենքի փաթեթի քննարկումն սկսվել է 2008-ին, իսկ ուժի մեջ մտել 2011-ի հունվարին:
«Այդքան երկար քննարկվելուց, ուժի մեջ մտնելուց հետո, երեք տարի չքննարկել ու հիմա բարձրացնել հարց, կարծում եմ սա է եղել բոյկոտի տրամաբանությունը: Եթե բան կար ասելու, կարելի էր երեք տարվա մեջ ասել, էլի», -պատասխանը լրացրեց Հակոբ Հակոբյանը:
Սա առիթ է, որպեսզի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պատգամավորին հիշեցնի Հայաստանի Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված դրույթները:
«Ոչ մի տրամաբանություն չպետք է օրենքին, իրավունքին, Սահմանադրությանը դեմ գնա ու արդարացվի: ՍԴ-ն որոշում է ընդունել և այդ որոշումը ասում է. և փոքրամասնություն, և մեծամասնություն, դուք իրավունք չունեք գործի չգնալ: Քաղաքական բոյկոտը ընդամենը մի բան է` քվեարկությունից առաջ խորհրդարանական մեծամասնությունն ասում է` այս հարցի վերաբերյալ մենք չենք քվեարկում: Դա օրենքը նախատեսել է: Բայց աշխատանքի չգնալ, հետո փորձել հակաօրինականությունը արդարացնել, դա անարդարացնելի է: Դրա համար մենք ՍԴ առաջին հոդվածում գրել ենք իրավական պետություն: Պարզապես մենք պետք է սովորենք հարգել Սահմանադրությունը, օրենքը, իրավունքը», -հավելեց ՍԴ նախագահը:
Նախորդող հրապարակումներ`
«Կուտակային»-ՍԴ.Պարոն Հակոբյան, դուք որպես պատասխանող կողմ հանդես չեկաք. Կիմ Բալայանը` ԱԺ պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ. Ի՞նչ երաշխիք կա, որ կուտակվող գումարների գնողունակությունը կպահպանվի 40 տարի հետո. հարց ԱԺ պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ. Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
«Կուտակային»-ՍԴ. Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Սահմանադրական դատարանն անցավ քննարկման հաջորդ փուլին
Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Դիմող կողմը պնդում է` պարտադիր կուտակայինի ներդրման արդյունքում աղքատությունը կխորանա
Սահմանադրական դատարանում դիմող կողմը ձևակերպեց պահանջը
Սահմանադրական դատարանում մեկնարկել է վիճահարույց օրենքի հարցով քննությունը
53 փաստաթղթի փաթեթ միայն Կենտրոնական բանկից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները