«Նաիրիտի» տնօրինությունը սպառնացել է աշխատակիցներին
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները վախեցած են այն աստիճան, որ նույնիսկ չեն համարձակվում բողոքի ակցիա կազմակերպել։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ գործարանի տնօրինությունն իրենց սպառնում է՝ ասելով, որ բողոքի ակցիա անցկացնելու դեպքում ընդհանրապես աշխատավարձ չեն ստանա։
Գործարանի աշխատակիցները պետք է այս օրերին ստանային իրենց ևս մեկ ամսվա աշխատավարձը, սակայն չեն ստացել: Ընկերության տնօրենը երեկ աշխատակիցներին փոխանցել է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ խոսել է և իմացել, որ փող չի լինելու. «Եթե եկող շաբաթ փող գտնեն, ապա կստանաք»։
«Ժողովուրդ»-ի թղթակիցը այս հարցի վերաբերյալ փորձել է տեղեկություն ստանալ նաև գործարանից, սակայն հեռախոսազանգերին պատասխանող չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան