Հայաստանում համաճարակային իրավիճակ չկա. ԱՆ
Հայաստանում համաճարակային իրավիճակը վերահսկելի է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Հայաստանում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության նվազում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Դիմելիության որոշակի աճ է դիտվում մանկական պրոֆիլի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` պայմանավորված 0-2 տարեկան երեխաների համար դիմելիությամբ»,- ասաց նա:
Լ. Թորոսյանի խոսքով, շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են և նրանց տրամադրվում է համապատասխան բուժօգնություն:
Ըստ նրա, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տրամադրած օպերատիվ տվյալները ևս արձանագրում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս տարի նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով կանչերը:
Լ. Թորոսյանը ասաց, որ սեզոնային վարակներից պաշտպանվելու համար մինչ ստացիոնար բուժման դիմելը պետք է դիմել առաջնային բժշկական ծառայությանը:
Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությանը հիշեցնում է.
- խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- հագնվե´ք եղանակին համապատասխան,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա