Հայաստանը նման է ականապատված տարածքի. Պետրոս Մակեյան
«Եթե մենք փորձենք գանահատել Հայաստանի ներկայիս իրավիճակը, Հայաստանը նման է ականապատված տարածքի, բավական է մեկ անզգույշ քայլ և ականը կպայթի»: Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած նախահավաքի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀԱԿ-ի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։
«Երկրում ժողովրդի մեծ մասը` 95 տոկոսից ավելին, իրավազուրկ է, շատերի միակ նպատակը Հայաստանը թողնելն է, իսկ այս տարբերակը իշխանության համար նվեր է: Մնացած փոքրամասնությունը տնօրինում է Հայաստանի հարստության մեծ մասը` «Օրենքը ես եմ, պետություը ես եմ կարգախոսով»:
Ըստ Մակեյանի այն քայլերը, որրոնք այսօր կատարվում են ոչ իշխանական ուժերի կողմից, այսօրվա իրավիճակի հետ համարժեք չեն, մնում է համախմբել այդ քաղաքական ուժերը և բերել փոփոխության, հակառակ դեպքում կկորցնեն երկրի ինքինիշխանությունը:
Նախորդող`
Արմեն Մարտիրոսյան. Օր առաջ պետք է պահանջենք և պարտադրենք իշխանությունների հրաժարականը
Րաֆֆի Հովհաննիսյան. Այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները