Րաֆֆի Հովհաննիսյան. Ժողովրդի պահանջն է՝ ներեք միմյանց սխալները ու փոխեք իշխանությունը (Տեսանյութ)
«Մեր բոլոր քաղաքացիների պահանջն է՝ դուրս եկեք գրասենյակներից, ներեք միմյանց սխալները, միացեք հրապարակում ու փոխեք իշխանությունը: Ով քայլ չարեց այդ ուղղությամբ այս մեկ ամսվա ընթացքում, ես էլ` նրանց հետ, դասալիք եմ: Պարտավոր ենք ապրիլին քաղաքական, քաղաքացիական միացյալ հրապարակ ստեղծել»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ժողովրդի պահանջը բոլոր ուժերից մեկն է՝ Ազատության հրապարակը վերածել անկախության, միասնության, իշխանափոխության հրապարակի:
Նա տեղեկացրեց, որ ապրիլի 4-ին հանրահավանքեր են անցկացնելու Վանաձորում, Գյումրիում, իսկ ապրիլի՝ 9-ին Ազատության հրապարակում:
«Ես` արդեն որպես Հայաստանի շարքային քաղաքացի, կոչ եմ անում քաղաքական և քաղաքացիական բոլոր ուժերին կերտել միացյալ հրապարակ և կիսատ գործը տանել մինչև վերջ»,- իր խոսքի վերջում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նախորդիվ`
«Այս հրապարակը հիասթափություն չի սիրում»
Արարատ Զուրաբյան. Որոշ ընդդիմադիրների բերանից կորել է ընդդիմություն բառը
Հայաստանը նման է ականապատված տարածքի. Պետրոս Մակեյան
Արմեն Մարտիրոսյան. Օր առաջ պետք է պահանջենք և պարտադրենք իշխանությունների հրաժարականը
Րաֆֆի Հովհաննիսյան. Այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի