ՍԴ-ն, ըստ ամենայնի, միջանկյալ դիրքորոշում կընդունի, որը կնախատեսի էական փոփոխություններ փաթեթում. Ա.Ռուստամյան
«Ես հենց նոր այնտեղից եմ գալիս և առաջին իսկ ելույթներից տպավորությունս այն է, որ ներկայացված փաստերն անհերքելի են` կապված սահմանադրականության խախտումների հետ: Սա անկյունաքար է ՍԴ-ի համար… ես ուղղակի հույս ունեմ, որ ՍԴ-ն կանտեսի ցանկացած քաղաքական ճնշում, մի կողմ կդնի բոլոր քաղաքական փաստարկները և զուտ իրավական տեսանկյունից կդիտարկի հարցը»,- ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ հիմք չի տեսնում, որ ՍԴ-ն մերժի իրենց կողմից ներկայացված դիմումը: Պատգամավորն ասաց, որ ՍԴ-ն, ըստ ամենայնի, միջանկյալ դիրքորոշում կընդունի, որը կնախատեսի էական փոփոխություններ փաթեթում:
«Առնվազն հստակ է, որ այս ձևով բաղադրիչը, որ գործում է Հայաստանում, այն պետք է վերանայվի: Այն, ինչ ներդրվում է Հայաստանում ունիկալ է, որևէ երկրում այդպես չի հաստատ»,- ավելացրեց նա: