«Հայաստանը մշտապես ձգտել է հաշվի առնել իր բոլոր գործընկերների շահերը, այլ ոչ թե խաղալ նրանց հակասությունների վրա»
«Հայաստանն` ի տարբերություն մեր որոշ հարևանների, ավելի քան երկու տասնամյակի ընթացքում պահպանել է մի շատ հստակ դիրքորոշում. Հայաստանը մշտապես ձգտել է հաշվի առնել բոլոր իր գործընկերների և արտաքին ակտորների հետաքրքրությունները:
Հայաստանը ձգտել է հաշվի առնել նրանց շահերը, այլ ոչ թե խաղալ նրանց հակասությունների վրա: Ելնելով դրանից` Հայաստանը այն քիչ երկրներից է, որն ամբողջությամբ ապահովում է վերահսկողություն իր ողջ տարածքի վրա` չունենալով լուրջ բնական և այլ ռեսուրսներ: Այդ պայմաններում մենք ապահովում ենք սոցիալ-տնտեսական զարգացման որոշակի ընդունելի մակարդակ: Միևնույն ժամանակ Հայաստանն ավանդաբար շատ լավ հարաբերություններ է ունեցել բոլոր գերտերությունների հետ»,- այսօր «Եվրասիական ընտրություն» խորագիրը կրող Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Քիշնև տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Ղազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 1994 թ մարտի 29-ին Մոսկվայի Պետական համալսարանում իր ելույթում առաջին անգամ հնչեցրեց Եվրասիական միության ստեծման գաղափարը: Այս իրադարձության 20-ամյակին էր նվիրված միջառումը:
Բանախոսի խոսքերով` գաղտնիք չէ, որ ռազմաքաղաքական տեսանկյունից Հայաստանի համար գլխավոր գործընկերը Ռուսաստանն է` երկիր, որը մշտապես եղել է ինտեգրացիոն գործընթացների առաջնորդը և´ եվրասիական տարածքում, և´ հետխորհրդային տարածքում:
«Ելնելով դրանից` նախորդ տարի Հայաստանի կայացրած որոշումը` Մաքսային միություն մտնելու հետ կապված, ինչպես նաև Հայաստանի պատրաստակամությունը` դառնալ նոր Եվրասիական միության հիմնադիր երկրներից մեկը, լիովին տեղավորվում է տրամաբանության մեջ և հիմնված է անվտանգության ու տնտեսական զարգացման առաջնահերթությունների վրա»,- հավելեց Մինասյանը:
Նախորդիվ`
Հայկ Բաբուխանյան. Եվրասիական միությունը ռեալ մակրոտնտեսական միավորում է