Ստյոպա Սաֆարյան. Պետք է պայքարենք պարտադրանքի դեմ
«Տարեցտարի, ընտրությունից ընտրություն ոչինչ չենք անում փրկելու ինքնիշխանության աստիճանական կոռոզիան, լվացումը, զիջումը և դրա նվիրաբերումը այլ երկրների, կազմակերպությունների»,-Ազատության հրապարակում ընթացող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում ասաց «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա, այսօր Հայաստանի ու հայ ժողովրդի հետ խոսելու նոր լեզու է ձևավորվել՝ պարտադրանքի լեզուն. «Պետք է պայքարենք այդ պարտադրանքի դեմ»:
Նա նշեց, որ պետք է ձևավորվի միասնական հրապարակ՝ ժողովրդի իշխանության ու ժողովրդի իրավունքի հրապարակ, որտեղ պետք է համախմբվեն բոլոր ուժերը, մտքերը, լինի բաց քննարկում:
«Պետք է լինենք ավելի առաջադեմ, կանխատեսող, որպեսզի այլևս բաց չթողնենք բոլոր հնարավորությունները: Վճռականություն բոլորիս: Դեպի հաղթանակ»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Նախորդող`
Արարատ Զուրաբյան. Որոշ ընդդիմադիրների բերանից կորել է ընդդիմություն բառը
Հայաստանը նման է ականապատված տարածքի. Պետրոս Մակեյան
Արմեն Մարտիրոսյան. Օր առաջ պետք է պահանջենք և պարտադրենք իշխանությունների հրաժարականը
Րաֆֆի Հովհաննիսյան. Այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները