Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է հեռակա կարգով հարցաքննությունից
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է հեռակա կարգով հարցաքննվելու դատարանի առաջարկից: Այս մասին տեղեկացնում է «Газета» էլեկտրոնային պարբերականը:
Նման հայտարարություն Միխեիլ Սաակաշվիլին արել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ հանդիպման ժամանակ: Սաակաշվիլին նաև ընդգծել է, որ ինքը զբաղված է և հավելյալ ժամանակ չունի «հիմարությունների վրա ծախսելու համար»:
Վրաստանի նախկին նախագահին հեռակա կարգով հարցաքննության ներկայանալու էին կանչել այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել էր անձամբ ներկայանալ Վրաստանի Գլխավոր դատախազություն: Նախկին նախագահը հարցաքննվելու է որպես վկա` մի շարք քրեական գործերի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում