ԲՀԿ-ի կարծիքով` Հայաստանը կարող էր մնալ չեզոք
«Մենք կարծում ենք, որ բոլոր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի երկրի անվտանգության խնդիրը, և Հայաստանը կարող էր մնալ չեզոք, ինչպես հայտարարվել էր նախապես, այլ ոչ թե անել այնպես, ինչպես արվում է վերջին շրջանում` հայտարարվում մի բան, արվում` մեկ այլ»,- անդրադառնալով նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի հանրաքվեի մասով բանաձևի քվեարկությանը, հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:
Նա շեշտեց` կար այդ հնարավորությունը ձեռնպահ քվեարկել և այդպիսով, Հայաստանը որևէ ձևով դեմ չէր գնա ՌԴ-ին: Ավելին` դեմ քվեարկելով Հայաստանը առանձնակի օգուտ չի տվել ՌԴ-ին, բայց վնասել է իրեն:
Նրա խոսքով, Հայաստանը պետք է հավատարիմ մնա այն պայմանագրերին, որոնք կնքել է, մասնավորապես ՀԱՊԿ համագործակցության, բայց Հայաստանի անկանխատեսելի լինելը կոմպլեքսավորում է մեր պետությանը և որոշակիորեն կոպիտ կերպ ցուցադրում մեր երկրի հավատարմությունը այս կամ այն երկրին:
Նախորդիվ`
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան չի ընդունել Ղրիմում կայացած հանրաքվեն