Թուրք աշխարհահռչակ գրող. «Թուրքիան գնում է վատից դեպի ավելի վատը»
Թուրք աշխարհահռչակ գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը, կարծիք հայտնելով վերջին շրջանում Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակի մասին, ասել է. «Թուրքիան գնում է վատից դեպի ավելի վատը, նույնիսկ սարսափելիին է գնում»:
Բրիտանական «The Guardian» պարբերականի թղթակցի հետ զրույցում Փամուկն անդրադարձել է Թուրքիայում «Twitter» և «Youtube» սոցիալական կայքերի արգելափակման թեմային և ընդգծել հետևյալը. «Թուրքիայում խոսքի ազատության այսչափ վատ վիճակը նախկինում էլ է եղել: Բայց եթե այն ժամանակ գոնե ապագայի նկատմամբ լիահույս էինք, ապա հիմա` չենք»:
Նշենք, որ Օրհան Փամուքն իր ստեղծագործություններում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, ինչպես նաև հարցազրույցներում նշել, որ նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայ է կոտորվել։ Այդ պատճառով Թուրքիայում հետապնդումների է ենթարկվել և ներկայումս բնակվում է Միացյալ Նահանգներում: