Թուրքիայի փոխվարչապետը պարզաբանել է, թե ինչու է արգելափակվել YouTube-ը
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլեն Արընչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ է տվել նախօրեին YouTube սոցկայքում հայտնված աղմկահարույց ձայնագրության փաստի վերաբերյալ: Ըստ թուրքական «Դողան» լրատվական գործակալության` Արընչը դատապարտել է պետական նշանակության նմանօրինակ գաղտնի քննարկումների հրապարակայնացումը:
«Դա դավաճանություն է պետությանը: Ակնհայտ լրտեսություն,- ասել է փոխվարչապետը: - Թե ով է, որտեղից է այդ լրտեսը այս պահին չեմ կարող հասցեական նշել: Այդ իսկ պատճառով էլ YouTube-ն արգելափակվել է: Ես ընդամենը օգտվել եմ իմ իրավասությունից: Չէ՞ որ Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսություն բարձրագույն խորհրդի» օրենքների համաձայն` ազգային անվտանգությանն ուղղակիորեն սպառնացող իրավիճակի դեպքում թուլատրվում է ժամանակավորապես արգելափակել հրապարակումները: Ես էլ ստորագրել եմ ու արգելքը կիրակվել է»:
Հիշեցնենք, որ համացանցում տարածված ձայնագրությունը վերաբերում է օրերս Թուրքիայի արտգործնախարարությունում Սիրիայի դեմ ռազմական հնարավոր օպերացիայի գաղտնի քննարկմանը:
Նախորդիվ`
Թուրքիայում Youtube-ն արգելափակվել է
CPJ. «Twitter»-ի արգելափակումը Գյուլի նկատմամբ արհմարհական վերաբերմունքի ապացույցն էր
Էրդողանը կատարեց խոստումը` Թուրքիայում արգելափակել են Twitter-ը
Թուրքիայի նախագահն անհանդուրժելի է համարել «Twitter-ի» արգելափակումը
Նելի Կրուսը քննադատել է Թուրքիայում Twitter-ի արգելափակումը, այն համարելով՝ «անհիմն, անիմաստ, փոքրոգի քայլ»