Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը անարդյունավետ է. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի վերաբերյալ ընդունված բանաձևը որակել է որպես ոչ արդյունավետ և կոչ է արել միջազգային հանրությանը` ջանքեր գործադրել Ուկրաինայում կայունության հասնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:
Արտաքին գերատեսչության կողմից տարածած հայտարարության մեջ ռուսական կողմը ափսոսանք է հայտնել, թե ինչպիսի «համառությամբ են ուկրաինական իշխանությունները և նրանց շահերը պաշտպանող միջազգային «իրավաբանները» խեղաթյուրում Ուկրաինայում ընթացող վտանգավոր երևույթների էությունը»: Ինչպես նաև ընդգծվում է, որ «գործադրելով դեռևս «սառը պատերազմի» ժամանակաշրջանի քարոզչական մեքենայի չսպառված պոտենցիալը` երկրորդական պլան է մղվում Ուկրաինայում տիրող ներքաղաքական խորը ճգնաժամը և իրավիճակի սրման պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի Դաշնության վրա»:
«ՄԱԿ-ի անդամ երկրների դիրքորոշումների ակնհայտ տարբերությունները, ձեռնպահ քվերակածների թվական առավելությունը և քվեարկությանը չմասնկացելու հանգամանքը պերճախոս վկայությունն է այն բանի, որ Ուկրաինայում ընթացող իրադարձությունների միկակողմանի ներկայացումը չի ընդունվում շատերի կողմից: Ընդ որում անկհայտ է, թե ինչպիսի ճնշում` մինչև անգամ նույնիսկ քաղաքական շանտաժ և տնտեսական սպառնալիքներ են կիռավել մի շարք պետությունների նկատմամբ, որպեսզի նրանք «կողմ» քվեարկեն»,- նշված է հայտարարության մեջ:
ՌԴ Արտաքին գերատեսչությունը զգուշացրել է միջազգային հանրությանը, որ այս կերպ իրավիճակը էլ ավելի է բարդանում` միաժամանակ կոչ անելով իրապես ազդել իրավիճակի կայունացման վրա և հարգել Ղրիմի բնակչության ազատ կամարտահայտման իրավունքը, որն «արդեն կատարել է իր պատմական դերը և այդ հարցի շուրջ վիճելն անիմաստ է»:
Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել էր Ղրիմի հանրաքվեի արդյունքները չճանաչելու մասին բանաձև, որին կողմ էին քվերակել 100 երկիր, ձեռնպահ 58, դեմ 11` երկիր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևերը ի տարբերություն Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերի ունեն խորհրդատվական բնույթ: