Արդյո՞ք Գ.Ծառուկյանի դիրքորոշումն է բարիկադների ու ցնցումների ճանապարհը
ԲՀԿ-ական Վահան Բաբայանն այսօրվա ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, թե ԲՀԿ-ն պատրաստ է գնալ բարիկադների և ցնցումների, եթե չհաջողեն ապրիլի 28-ին: Հիշեցնենք, այդ օրը ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը ԱԺ-ում ծրագրում են բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
«Այսօրվանից սկսած մեկնարկում է իշխանափոխության փուլային մեկամսյա գործընթացը»,- հայտարարեց նա:
Պատգամավորը հիշեցրեց ԲՀԿ-ի մշտական քննադատությունն այն մասով, որ ներկայիս կառավարությունը տապալել է տնտեսությունն ու սոցիալական ծանր իրավիճակի հանգեցրել, այնպես որ միակ ճիշտ տարբերակը կառավարության հեռանալն է:
Նշելով, որ քառյակի գործունեության հիմքում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու խնդիրն է Վ.Բաբայանը, այդուհանդերձ, զերծ մնաց անուններ հնչեցնելուց, թե ում են տեսնում ապագա կառավարության կազմում և նշեց, որ անուններ-անհատների շուրջ քննարկումներ այսօր չեն ընթանում:
«Մեզ համար կարևոր է տասնյակ-հազարավոր մարդկանց դուրս գալը փողոց, նրանց բողոքի ձայնը փողոցներում ու որոշող շենքերի դիմաց»,- հայտարարեց նա:
Իսկ ճեպազրույցին մասնակցող Ստեփան Մարգարյանն էլ, արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք սա կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն է նշեց. «Կգա ժամանակը կասվի»:
Նաև հավելեց, որ ԲՀԿ առաջնորդը քաղաքում չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները