ՌԴ վարչապետ. Հաճույքով փաստում ենք, որ ճանապարհային քարտեզի կատարումն հաջողությամբ իրականացվում է
«Անցած սեպտեմբերին Հայաստանը կարևոր որոշում կայացրեց` հայտարարելով Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին և այդպիսով դառնալ միասնական տնտեսական տարածքի մաս: Մեր հայ գործընկերների որոշմանը սատարել են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը և այսօր մենք հաճույքով փաստում ենք, որ ճանապարհային քարտեզի կատարումն հաջողությամբ իրականացվում է, իսկ որոշ հարցերով անգամ առաջանցիկ տեմպերով»,- Երևանում ընթացող «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ և մարտահրավերներ» ՀՀԿ երկրորդ համաժողովի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձն ընթերցեց ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իգոր Չերնիշենկոն:
Գլոբալիզացիայի պայմաններում ամբողջ աշխարհում դիտվում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների միտում, շարունակեց ընթերցել ՌԴ վարչապետի ուղերձը բանախոսը, և դա առաջնահերթ կապված է ազգային տնտեսությունների էֆեկտիվության և դիմադրողականության բարձրացման հետ:
«Այս նոր ինտեգրացիոն ֆորմատում աշխատանքը արդեն բերում է կոնկրետ դիվիդենտներ Մաքսային միության անդամ-պետություններին: Վստահ եմ, որ մեր համատեղ քայլերը ինտեգրացիայի ճանապարհին արդյունավետ ազդեցություն կունենան նաև ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների խորացման վրա և կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանը առևտրային, տնտեսական և մշակութային ոլորտներում»,- ընթերցեց Դ.Մեդվեդևի ուղերձը Ի.Չերնիշենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին