Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ձևակերպվում է որպես հումք և չի մաքսազերծվում
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում անսպասելի բացահայտում է արել: Նա հայտնել է, որ Հայաստան շաքարավազ չի ներկրվում, այլ ներկրվում է միայն հումք՝ շաքարեղեգ:
Համենայնդեպս, ըստ պարոն Շաբոյանի, իրենց ստացած փաստաթղթերի և ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում սպառվող ամբողջ շաքարավազը արտադրվում է Հայաստանում՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանում, որը միակն է ՀՀ-ում:
«Սա, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է, և ահա թե ինչու: Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ենթակա է մաքսազերծման, իսկ հումքը՝ ոչ: Սրանից կարելի է ենթադրել, որ Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ձևակերպվում է որպես հումք և չի մաքսազերծվում, իսկ դրա պատճառով ՀՀ պետբյուջեն հսկայական գումարներ է կորցնում: Իրականում Հայաստան ներկրվում է պատրաստի շաքարավազ՝ ըստ այլ պաշտոնական տեղեկանքների տարեկան մոտ 80 հազար տոննա: Իսկ ՏՄՊՊՀ-ն իրականությունը պարզելու փոխարեն զբաղված է հեռուստատեսությամբ «հասարակական իրազեկման» տեսահոլովակներ «ֆռացնելով»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան