Սյունիքի նախկին մարզպետը փորձում է վերականգնել նախկին դիրքը
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզում գրաված նախկին դիրքը վերականգնելու փորձեր է կատարում՝ «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում լրատվամիջոցների այս տեղեկությունը հաստատել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք հունիսին Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվի հենց իր՝ Ս. Խաչատրյանի թեկնածությունը, Հարությունյանը կարծիք է հայտնել, որ նախկին մարզպետն ամեն ինչ փորձելու է անել, որպեսզի եթե ոչ ինքը, ապա գոնե իր դրածոներից մեկը՝ գործող քաղաքապետը կամ մեկ այլ դրածո, կարգվի քաղաքապետ: