Մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան թափառող շների ոչնչացման
«Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի կողմից արված ծախսերը, «Ժողովուրդ»-ը բացահայտել է, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար, ընդամենը 85 մլն դրամ։
Թափառող կենդանիների վնասազերծման համար 219 մլն դրամ էլ ծախսել է. պլանավորածի գրեթե ողջ չափով՝ մոտ 95 տոկոս: Իսկ բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար ծախսվել է պլանավորվածի 89 տոկոսը՝ 276 մլն դրամ։ Բազմաբնակարան շենքերի բարեկարգման նպատակով էլ՝ պլանավորվածի 80.7 տոկոսը՝ 380 մլն դրամ»,-գրել է «Ժողովուրդ»-ը: