Սահմանամերձ գյուղերում այս պահին խաղաղ է, Չինարիում ծառատունկ են անում
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում գիշերը կրակոցներ հնչել են, բայց այս պահին խաղաղ է:
«Հիմա հանգիստ է, մառախուղ է, ոչ մի բան չկա»,-Panorama.am-ի թղթակցին ասաց Ներքին Կարմիր աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Չինարիում եղանակն ամպամած է, իսկ գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ մեզ հետ զրույցի ընթացքում գյուղի մոտ 30 երիտասարդների հետ ծառատունկ էր անում:
«Ակտիվ կրակել են, գյուղի վրա, մերոնք էլ պատասխանել են, լռություն է, խաղաղություն: Մենք էլ մեր սովորական կյանքով ապրում ենք: Այգիներում, արտերում աշխատանքը սկսել ենք, դրա համար էլ ակտիվացել են, խանգարում են: Դա է իրենց նպատակը»,- ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ բարեբախտաբար գիշերվա կրակահերթերից հետո զոհեր և վիրավորներ չկան:
Նախորդիվ`
Սահմանին անհանգիստ է. ՊՆ-ն հակառակորդին լռեցնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները