Քաղաքագետ. ՌԴ-ն այսօր հզորանում է
«Այսօր տեղի է ունենում ոչ թե սովորական համաշխարհային քաղաքական գործընթաց, այլ տեղի է ունենում բևեռի ձևավորում: Բևեռը ձևավորում է նյութական, մարդկային ռեսուրսի վրա, ահռելի զոհեր կարող են լինել»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ խոսելով աշխարհաքաղաքական զարգացումների մասին:
Ըստ նրա, անդրկովկասյան տարածաշրջանը ռուսական ազդեցության գոտի է, իսկ ՌԴ այսօր հզորանում է:
«Այս հարաբերություն մեջ Հայաստանը պետք է դատողություններ անի»,- ասաց նա:
Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, քաղաքագետն ասաց, որ այդ խնդիրն առնչվում է ՌԴ հետ, որը դաշնակցային հարաբերությունների մեջ է Հայաստանի հետ, որը երաշխքի է կանգում մեր ազգային անվտանգությանը:
«Ինչու չընդունենք Ղրիմի հանրաքվեն: Նորմալ գործընթաց է եղել, նորմալ ընտրություն է եղել: Ուժեղացել է նաև մեր դաշնակիցը»,- ասաց Լ. Շիրինյանը: