ԵԱՀԿ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում է նախապատրաստվում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության են եկել ապրիլի սկզբին հանդիպել Մոսկվայում՝ նախապատրաստելու երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Հայտարարության մեջ ամփոփվել է Հաագայում մարտի 23-24-ին Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ առանձին հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպչիկը ևս մասնակցել է հանդիպումներին:
Համանախագահները երկրների նախագահներին են տեղեկացրել արտգործնախարարների հետ իրականացված աշխատանքներն այն խնդիրների շուրջ, որոնք բարձրացվել են նախագահների նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Համանախագահներն ընդգծել են սահմանին և շփման գծում հրադադարի խախտման ռեժիմը խուսափելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ են արել խուսափել ամպագորգոռ հռետորաբանությունից, ինչը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: