ՄՄ-ին միանալու ճանապարհին Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը պահանջված է. Տատյանա Վալովայա
«Կարծում եմ` այսօր Մերձավոր Արևելքի իրադարձությունների և Հայաստանի` Մաքսային միությանը միանալու ճանապարհին Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը պահանջված է»,- այս մասին այսօր «Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան` պատասխանելով Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է ներդրումային քաղաքականություն իրականացնել Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության համար:
Տ.Վալովայի խոսքերով` Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցը այսօր շատ արդիական է և այդ թեման քննարկվում է վաղուց:
Ըստ նրա` այն ժամանակ ևս նշվում էր, որ հետաքրքիր հարց է, սակայն դեռևս չկան երկաթուղու կառուցման տնտեսական հիմքեր, քանի որ բեռնափոխադրումների ծավալներն այդքան էլ մեծ չեն:
«Կարծում եմ, որ հյուսիս-հարավ երկաթուղին այսօր պահանջված է»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, Տ.Վալովայան նշեց, որ դա վերաբերում է բիզնեսին, իհարկե հնարավոր է պետական հատվածից գտնել ֆինանասական միջոցներ: Բացի այդ, ըստ Տ.Վալովայի, ՄՄ-ին Հայաստանի միանալուց հետո Իրանի հետ տնտեսական կապերը կտրուկ կզարգանան, ինչն էլ կբերի նրան, որ նման երկաթուղու կառուցումը տնտեսապես պահանջված կլինի:
Նախորդիվ`
Փոխնախարար. Բանակցություններն ավարտելուց հետո մեկ ամսվա ընթացքում պատրաստ ենք ստորագրել ՄՄ-ին միանալու պայմանագիրը
Նախանձով եմ հետևում հայկական պլանշետների արտադրությանը. Վալովայա
Ս.Սարգսյան. ՄՄ-ին անդամակցության ճանապարհին պարտավորությունների ավելի քան 70 %-ն արդեն կատարված են
Տ.Վալովայա. Արդեն այսօր կարելի է ասել, որ Հայաստանից արտահանման տեմպերն աճել են
ՌԴ վարչապետ. Հաճույքով փաստում ենք, որ ճանապարհային քարտեզի կատարումն հաջողությամբ իրականացվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան