Քաղաքական 20:50 30/03/2014

Քեսապցիների կոչը աշխահի համայն հայությանը

Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը Facebook-ի իր էջում զետեղել է Քեսաբի հայերին կոչը: Նամակում մասնավորապես ասված է.

«Մարտի 21-ին, 2014 , Մայրերի օրը, մեր գեղեցիկ քաղաքը դաժան հարձակման ենթարկվեց Ալ - Քաիդայի ծայրահեղականների եւ Ալ Նուսրա ճակատի կողմից, որոնք իրենց օրհնությունը եւ լիակատար ռազմական եւ թիկունքային աջակցությունը ստացել էին Թուրքիայի կառավարության կողմից:
Մինչ լույսը բացվելը մենք արթնացանք սարսափի մեջ հրթիռների տարափից որոնք ընկնում էին քաղաքի վրա: Հազարավոր ծայրահեղականներ հատել էին մեր քաղաքի սահմանները: Հրթիռներ էին արձակվում Թուրքիայից ոչնչացնելու համար գեղեցիկ Քեսապը եւ նշելու Հայոց ցեղասպանության 100 – ամյակը: Քեսապի հերոսները պաշտպանում էին քաղաքը իրենց պարզ որսորդական հրացաններով մինչև որ ավելի շատ ուժեր միացան նրանց Սիրիայի կառավարության կողմից, որոնք եկել էին ետ մղելու այդ սարսափելի հարձակումը մեր քաղաքի վրա: Եթե Քեսապսիները չտեղեկացվեին, որ պետք է լքեն իրենց տները այդ հերոսների կողմից , աշխարհը պետք է լուռ ականատեսը դառնար մեկ այլ հերթական ցեղասպանության, իսկ ԶԼՄ – ները կտարածեին կեղծիքի եւս մեկ տարբերակ:

Քեսապը միշտ եղել է հազարավոր հայերի տունը դարեր շարունակ: Քեսապը առաջին անգամ հոգեվարքի մեջ հայտնվեց 1909թ. ողբերգության ժամանակ, երբ հազարավոր թուրքական ամբոխը հարձակվեց նրա վրա, որի արդյունքում այն թալանվեց, տները այրվեցին և 161 հայ սպանվեց դաժան հարձակման հետևանքով: 1915 - ի Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական զորքերը մտան Քեսապ եւ սկսեցին արտաքսել հայերին և սպանել գրեթե 5000 քեսապցի հայերի: Թուրքերի ձեռքով իրականացված Հայոց ցեղասպանությունը խլեց մեկ ու կես միլիոն հայերի կյանքը: Ավելի շատ հայեր են զոհվում եւ կարող են զոհվել Սիրիայում, եթե ոչինչ չարվի:

Արաբները Սիրիայում պատսպարել են մեզ , ապա, հոգ տարել մեր մասին, օգնել մեզ ոտքի կանգնել և գոյատևել մահվան և ոչնչացման սարսափելի հիշողությունները հաղթահարելով, եւ մենք պետք է հավերժ երախտապարտ լինենք նրանց: Այդ ժամանակից ի վեր մենք ապրել ենք հաշտ ու խաղաղ այլադավների հետ, ինչպես մի հսկայական ընտանիք, մի տուն, որը կոչվում է Սիրիա .

 Այսօր մենք նույնպես օգնության կարիք ունենք, քանի որ,ցավոք, թուրքական կառավարությունը համարձակություն ունեցավ հարձակվել հայերի վրա եւս մեկ անգամ, անտեսելով հայ դատը: Այս գործողությամբ Թուրքիան հրաժարվում է կրկին անգամ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը թուրքերի ձեռքով է կատարվել, եւ նա այսօր աջակցում է, որ ավելի շատ հայեր սպանվեն Սիրիայում: Մենք թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունենք: Մենք ապրել ենք որպես հարեւաններ նրանց հետ եւ ցանկանում ենք շարունակել ապրել որպես հարեւաններ: Թուրքական կառավարությունն է, որ աջակցում եւ նպաստում է քեսաբցիների սպանություններին, աջակցելով ահաբեկիչներին, որի դեմ է ուղղված մեր կոչը: Մենք պարզապես ցանկանում ենք ետ ստանալ մեր քաղաքը, կամ այն, ինչ մնացել է դրանից, քանի որ կան շատ տեսանյութեր YouTube-ում , որոնք ցույց են տալիս, թե ինչպես են այդ ծայրահեղականները ոչնչացնում, եւ այրում մեր գեղեցիկ քաղաքը: Ողջ Սիրիան գիտի, որ, որտեղ էլ այդ ծայրահեղականները հայտնվում են այնտեղ սփռում են միայն մահ եւ կործանում իրենց ետևից:

Մեր տները վերցվել են մեզնից, և դարեր շարունակ մեր ժառանգությունը ոչնչացվել է: Սա կոչ է ուղղված բոլոր հայերին: Սա կոչ է ուղղված ողջ մարդկությանը: Աշխարհը պետք է լսի ճշմարտությունը: Էրդողանը եւ նրա կառավարությունը պատերազմի հանցագործներ են: Մենք ձեր օգնության կարիքն ունենք: Մենք կարիք ունենք, որ դուք քայլեր ձեռնարկեք: Մեր կյանքը կախված է նրանից, թե դուք ինչ կանեք, որ մենք չմեռնենք: Մեզ բռնի հանել են մեր տներից: Մենք ոչինչ չունենք բացի մեր հագուստից, որը կրում ենք: Եթե մենք մնայինք, որ հավաքեինք առաջին անհրաժեշտության իրերը, ապա անպայման արդեն մահացած կլինեինք: Մեզանից շատերը չեն կարողացել փախչելով նույնիսկ անձնագիր և փաստաթղթեր վերցնել: Խնդրում ենք, խնդրեք, դիմեք ձեր կառավարություններին և ՄԱԿ-ին կամ որեւէ այլ մարմնի և խնդրեք միջամտություն, նրանց կողմից, ովքեր կարծում եք մեզ կարող են օգնել: Այն ամենը ինչ մենք ուզում ենք, այն է, որ ուզում ենք ապրել: Եթե Դուք անտեսեք սա, սա ապա մենք բոլորս սարսափելի մահով կսպանվենք ահաբեկիչների կողմից մորթվելով սառնարյուն կերպով այնպես , ինչպես շատ հայեր Հալեպում, Յաքուբիեյում, Ղենեմիեյում եւ ամբողջ Սիրիայի տարածքում:

Նրանք, ում դու անվանում եք ապստամբներ, ծայրահեղականներ են, որոնք եկել են Սիրիա ջիհադի, որոնք բաղկացած են բազմաթիվ ազգություններից, աֆղանցիներ, չեչեններ, Սաուդյան Արաբիայից եւ այլն: Քեսապցիները եւ ողջ Սիրիան տեսաւ նրանց, թե ինչպես նրանք հարձակվեցին եւ սպանեցին ժողովրդին: Լրատվամիջոցները չեն կարող թաքցնել ճշմարտությունը ընդմիշտ: Դուք չեք կարող կառավարել մարդկանց կյանքը ընդմիշտ: Նրանք, ովքեր կոչվում են ապստամբներ, թիրախավորում եւ հարձակվում են քաղաքացիների վրա: Խնդրում ենք արթնանալ:

Չեք՞ կարծում, որ բավարար անմեղ արյուն է թափվել: Չեք՞ կարծում, որ բավարար կործանում և ոչնչացում է տեղի ունեցել: Մենք բոլորս ապրում էինք խաղաղ եւ երջանիկ ընդամենը երեք տարի առաջ: Սա ոչ թե հեղափոխություն է, սա պատերազմ է: Իսկ Սիրիայի բանակը այժմ Քեսապում պայքարում է, որպեսզի երաշխավորի հայերի անվտանգ վերադաձը դեպի իրենց տներ:

PS: Այս նամակը գրված է Քեսապցիների կողմից, որոնց ապաստանել է Լաթաքիայի Հայ եկեղեցին»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբափ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}