Հայաստանը և Կուբան կհամագործակցեն կրթական ոլորտում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, գիտության հարցերով պետական խորհրդական Ֆիդել Կաստրո Դիազ-Բալարթին և Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիային (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ ԿԳ նախարարը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ հայ-կուբայական հարաբերությունների զարգացման հեռանկարում կրթության և գիտության ոլորտները հատուկ տեղ կարող են գրավել, հայտնում են ԿԳՆ մամուլի բաժնից:
Ֆ. Դ-Բալարթ Կաստրոն ներկայացնելով այցի նպատակները՝ նշել է, որ հետաքրքրություն կա հատկապես գիտության ոլորտի հանդեպ, և համագործակցելու, կապեր հաստատելու ակնկալիքով հանդիպումներ է ունեցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում:
Կարևորելով Հայաստան-Կուբա գիտակրթական հարաբերությունների ձևավորումը՝ ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ կողմերը պայմանավորվել են նախապատրաստել հուշագիր՝ կրթության և գիտությոն ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Նախարարն առաջարկել է բուհական համագործակցության և կրթաթոշակային երկկողմ ծրագրեր իրականացնել, ինչպես նաև Հայաստանի ավագ դպրոցներից մեկում իսպաներենի խորացված ուսուցում կազմակերպել՝ շեշտելով, որ այլ լեզուների ուսուցման համանման փորձն առկա է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա