Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կրկին դիտարկումներ է անցկացնում ձվի շուկայում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կրկին դիտարկումներ է անցկացնում ձվի շուկայում: Ինչպես Panorama.am-ին հայտնեց Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, դիտարկումներն անցկացվում են Երևանում և երկու մարզերում` Շիրակում և Լոռիում:
Ըստ նրա` դիտարկումներն անցկացնում են Ծառայություն ստացված բողոքների հիման վրա:
«Վերջին օրերին Ծառայությունը ստանում է բողոքներ` կապված ժամկետանց ձվերի վաճառքի հետ, մասնավորապես` դրանք վերաբերում են Երևանի և վերոնշյալ մարզերի տարբեր վաճառակետերից գնված ժամկետանց ձվերի հետ»,- ասաց Ա.Սուքիասյանը` հավելելով, որ դիտարկումները կտևեն 4 օր:
Հիշեցնենք, որ ՍԱՊԾ-ն կողմից փետրվարի 7-13-ը անցկացված դիտարկումների արդյունքում հայտնաբերվել էր 540 հատ թերի մակնշված և ժամկետանց հավկիթ: Արդյունքում ոչնչացվել են 34 հատ ժամկետանց հավկիթ, իսկ մնացած հավկիթներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության: Պարզվել է, որ դրանք ժամկետանց չեն, պարզապես մակնշումն է թերի, ուստի Ճիշտ մակնշումից հետո, հավկիթները շուկա են վերադարձվել:
Նախորդող`
Ընդամենը 34 հատ հավկիթ է եղել ժամկետանց. ՍԱՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան