ՊՆ. Սահմանին լարվածությունը նվազել է
«Հակառակորդի կողմից, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ընդհանուր առումով նվազել են: Սահմանի տարբեր հատվածներում Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը, սակայն նախորդ 4-5 օրերի համեմատ լարվածությունը նվազել է»: Panorama.am-ի հարցին, թե ինչպիսի իրավիճակ է սահմանին, արդյո՞ք նախորդ շաբաթվա վերջին եղած լարվածությունը պահպանվում է, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել էր և հայ-ադրբեջանական սահմանին, և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, արդյունքում հայկական կողմը երկու զոհ ունեցավ: Ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել նաև Տավուշի մարզի մի շարք գյուղեր:
Ա. Հովհաննիսյանը նաև հավելեց, որ հայկական զորքերը վստահորեն վերահսկում են իրավիճակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում