ՍԴ անդամը ԿԲ նախագահի տեղակալից պարզաբանում պահանջեց, որին հետևեց Երիցյանի արդարացումը
Սահմանադրական դատարանում այսօր վերսկսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցի քննության ժամանակ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը պարզաբանում պահանջեց բացատրություններ ներկայացնող Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանից, թե որտեղից ԿԲ-ին նման լիազորություն մեկնաբանել ՍԴ աշխատակարգային որոշումը:
Հիշեցնենք` Սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ որոշման ընդունումից հետո ՀՀ Կենտրոնական բանկը հարկ էր համարել հանդես գալ հայտարարությամբ՝ մեկնաբանելով ՍԴ որոշումը հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն, և հիշեցնում է, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է»:
ԿԲ-ն հորդորել էր նաև «ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»:
«Ինձ ուղղակի ասեք, թե որտեղ է գրված, որ դուք նման լիազորություն ունեք», -հարցը հստակեցրեց Թոխյանը:
Ի պատասխան Ներսես Երիցյանը հայտարարեց, որ Կենտրոնական բանկը իրեն չի վերապահել նման լիազորություն:
«Ուղղակի այդ իրավիճակում մենք ենթադրությունների արդյունքում նման հայտարարություն ենք արել` իրավիճակը ինչ-որ ձևով կարգավորելու համար, որը ընդամենը հայտարարություն էր», -հավելեց Ներսես Երիցյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Այդ 5 տոկոսը քաղաքացու համար հացի փող է. ՍԴ անդամը` պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ.Պետք է սովորենք հարգել Սահմանադրությունը, օրենքը, իրավունքը. ՍԴ նախագահի դիտողությունը պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ.Պարոն Հակոբյան, դուք որպես պատասխանող կողմ հանդես չեկաք. Կիմ Բալայանը` ԱԺ պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ. Ի՞նչ երաշխիք կա, որ կուտակվող գումարների գնողունակությունը կպահպանվի 40 տարի հետո. հարց ԱԺ պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ. Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
«Կուտակային»-ՍԴ. Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Սահմանադրական դատարանն անցավ քննարկման հաջորդ փուլին
Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Դիմող կողմը պնդում է` պարտադիր կուտակայինի ներդրման արդյունքում աղքատությունը կխորանա
Սահմանադրական դատարանում դիմող կողմը ձևակերպեց պահանջը
Սահմանադրական դատարանում մեկնարկել է վիճահարույց օրենքի հարցով քննությունը
53 փաստաթղթի փաթեթ միայն Կենտրոնական բանկից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները