Գուրբաննազար Նազարով. Հայկական փորձը Թուրքմենստանի համար կարող է լինել օգտակար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին:
ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները՝ նշելով, որ այս ոլորտում բարեփոխումների հետևողական քաղաքակ անություն է իրականացվում, հաղորդում են ԿԳՆ մամուլի բաժնից:
Ընդգծելով, որ Հայաստանի կառավարության համար կրթությունը համարվում է գերակա ուղղություն՝ Ա. Աշոտյանը վստահություն է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտի համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնելու Հայաստան-Թուրքմենստան միջպետական հարաբերություններում: Նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրել է դեսպանին, որ Հայաստանում կարելի է ստանալ բարձրագույն մասնագիտական որակյալ կրթություն՝ համեմատաբար ավելի մատչելի գներով:
Դեսպան Գուրբաննազար Նազարովն իր հերթին շեշտել է, որ տպավորված է Հայաստանի կրթական համակարգի զարգացման տեմպերով, ուստի Թուրքմենստանը շահագրգռված է, որ Հայաստանի բուհերում ավելանան թուրքմեն ուսանողների թիվը, իսկ հայկական փորձը Թուրքմենստանի համար կարող է լինել օգտակար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջբուհական հորիզոնական կապերի զարգացմանը, համատեղ ուսանողական ու կրթաթոշակային ծրագրերի իրականացմանը: Նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-թուքմենական կրթական համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա