Ուշագրավ ընտրակեղծիք Թուրքիայում. չբնակվող տան հասցեին գրանցված է եղել 40 քաղաքացի
Մարտի 30-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում արձանագրվել են ոչ միայն խմբակային բախումների, անկարգությունների, սպանությունների դեպքեր, այլ նաև գործող իշխանությունների կողմից կատարված ընտրակեղծիքներ: Թուրքական մի շարք լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացել է Ստամբուլի Բաքըրքյոյ վարչական շրջանի թաղամասերից մեկի ընտրատեղամասում նկատված ուշագրավ մի ընտրակեղծիքի վրա:
«Հաբերբիզ» լրատվական կայքի տեղեկացմամբ` Բաքըրքյոյի Զեյթինլիք թաղամասի բնակիչներից մեկը քվեարկություն կատարելուց առաջ, երբ աչքի է անցկացրել իրենց բազմաբնակարան շենքի բնակիչների ընտրացուցակը, հանկարծ նկատել է, որ 6-րդ հարկի հարևան բնակարանում, որտեղ փաստացիորեն ոչ ոք չի ապրում, որպես ընտրող գրանցված է 40 մարդ:
Ընտրախախտումը նկատած քաղաքացին ընտրական հանձնաժողովին շտապ ահազանգել է խնդրի մասին, բայց ոչ մի արդյունքի չի հասել:
Նշենք, որ հրապարակված նախնական տվյալների համաձայն` ՏԻՄ ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ընդհանուր ձայների 45, իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ)` 28 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում