«Նրանք պատասխան են տալու». Էրդողանը խոստացել է հաշվեհարդար տեսնել
Էրդողանը խոստացել է հաշվեհարդար տեսնել իր թշնամիներից: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ հայտարարել է ՏԻՄ ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի մասին՝ չսպասելով ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներին, ասել է, որ կներխուժի «թշնամիների որջը», որոնք իրենց թույլ են տվել իրեն կոռուպցիայի մեջ մեղադրել:
«Նրանք պատասխան են տալու»,-նշել է Էրդողանը:
Էրդողանն իր 12 տարվա իշխանության օրոք ամենամեծ մարտահրավերի դեմ առ դեմ էր կանգնել:
Ընտրատեղամասերի փակվելուց հետո, Էրդողանը դուրս է եկել «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբ-բնակարանի պատշգամբ: Հրապարակում նրան կուսակցության մի քանի տասնյակ հազար կողմնակից է դիմավորել: Իր խոսքոմ Էրդողանն ասել է, որ նրանք, ովքեր իրեն մեղադրել են կոռուպցիայի մեջ, «կհատուցեն իրենց արածի համար: Վաղվանից, կլինեն ոմանք, ովքեր կփախչեն»:
Ընտրական քարոզարշավի ժամանակ պայքարն ընթանում էր Էրդողանի և նրա նախկին դաշնակից Ֆեթուլահ Գյուլենի միջև: Գյուլենն օգտագործում էր իր դատական և ոստիկանության համակարգում առկա աջակիցներին` Էրդողանին պաշտոնաթող անելու համար:
Նշենք, որ ընտրություններում Էրդողանի կուսակցությանը հաջողվել է հաղթել՝ չնայած կոռուպցիոն սկանդալին և Twitter-ի ու YouTube- արգելափակումներին:
Նախորդիվ`
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ գաղտնալսում իրականացնողները կբացահայտվեն և կպատժվեն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում