
ԿԽՄԿ-ն չի մեկնաբանում Ադրբեջանում գերու մարմնի վրա դաջվածքներ անելու փաստը
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մասնագետները ծանոթացել են Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակի վերաբերյալ պատրաստված ռեպորտաժի մանրամասներին, սակայն այս պահին մեկնաբանություններ չկան: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, «Արմնյուզ» հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել մարտի սկզբին, Բաքվից հայրենադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակի մասին: Մ. Խոջոյանի որդին նշել էր, որ հոր ամբողջ մարմինը պատված է դաջված կիսալուսիններով, գլխին նույնպես դաջված է թուրքական մահիկը` աստղով:
Հարցին, թե արդյո՞ք ԿԽՄԿ-ն օժանդակություն է հատկացնում Մ. Խոջոյանին, Զ. Ամատունի նշեց, որ որպես կանոն ԿԽՄԿ-ն սոցիալական ծրագրեր իրականացնում է, սակայն Մ. Խոջոյանին կամ նրա ընտանիքին օժանդակելու հարցում դեռևս որոշում չկա: