Նորակառույց դպրոց` Մարտակերտի շրջանի Չափար գյուղում
Մարտակերտի շրջանի Չափար գյուղում երկհարկանի դպրոցը է կառուցվում` նախատեսված է 84 աշակերտի համար: Ամռանն այն շահագործման կհանձնվի, և համայնքի շուրջ 40 աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն նորակառույց հաստատությունում: Այս մասին տեղեկացնում են Հայաստան համահայկական հիմնադրամից:
Դպրոցի տնօրեն Իրինա Սևումյանի խոսքով` աշակերտները պարբերաբար մասնակցում են Հայաստանում և Արցախում անցկացվող տարբեր օլիմպիադաների և, որպես կանոն, բարձր ցուցանիշներով են տուն վերադառնում: Նոր դպրոցն, ինչ խոսք, կնպաստի, որ երեխաները դպրոց հաճախեն լավ տրամադրությամբ և ունենան բարձր առաջադիմություն: Հույս ունենք, որ մեկ-երկու տարի անց կավելանա նաև դպրոցում ուսանող աշակերտների թիվը,- ասել է տնօրենը:
Ընթացքում են նորակառույցի ներքին հարդարման աշխատանքները: Կից կառուցվող կաթսայատան շնորհիվ ընդհանուրը 940քմ մակերես ունեցող հաստատությունն ամբողջությամբ կջեռուցվի: Դպրոցը կունենա նաև բացօթյա խաղահրապարակ:
Չափարն Արցախի հնագույն բնակավայրերից է: Գյուղի պատմամշակութային կոթողներից առավել հայտնի են Հակառակաբերդ ամրոցն ու Կարմիր եկեղեցին: Շնորհիվ Չափարում 2012թ.-ին Հիմնադրամի կառուցած 4 կմ երկարությամբ ջրատարի` համայնքի 300-ից ավելի բնակիչներն ապահովված են խմելու ջրով: Դպրոցը կառուցվում է Հայաստան համահայկական հիմնադրամը հայաստանաբնակ գործարար Վարուժան Գրիգորյանի հովանավորությամբ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա