Orange հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 20 ուսանողի
2014թ.-ին Orange հիմնադրամը շարունակում է համագործակցությունը Հայաստանի համալսարանների հետ՝ այսօր կրթաթոշակներ տրամադրելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 20 ուսանողների: Orange հիմնադրամը նշված համալսարաններին հատկացրել է 3,000,000 ՀՀ դրամ ՝ ընտրված 20 ուսանողների ուսման վարձը հոգալու համար: Այս մասին հայտնում են Orange հիմնադրամի մամուլի բաժնից:
Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա՝ ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ:
Այս ուսումնական տարվա ընթացքում Orange-ը նախատեսում է աջակցել Երևանի և մարզերի 9 համալսարանների 96 ուսանողի՝ այս նպատակին հատկացնելով 10,000,000 ՀՀ դրամ:
«Orange Հիմնադրամը Հայաստանի համալսարանների հետ համագործակցում է 2011 թվականից, և այս ընթացքում կրթաթոշակներ է տրամադրել ավելի քան 200 ուսանողի: Մեր համագործակցությունը Ֆրանսիական համալսարանի և Պոլիտեխնիկի հետ չի սահմանափակվում միայն կրթաթոշակների տրամադրմամբ: Ամեն տարի նշված համալսարաններից Orange-ում աշխատանքային պրակտիկա է անցնում 25 ուսանող, և մեզ համար մեծապես գնահատելի էր Ֆրանսիական համալսարանի ուսանողների վստահությունը, երբ Orange-ն իրենց կողմից ճանաչվեց հայկական հեռահաղորդակցության շուկայում լավագույն գործատու», - ասաց Orange Արմենիա հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Վերջերս Գրանթ Թորնթոն ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով Orange-ը Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից պաշտոնապես ճանաչվել է 2014թ.-ի Հայաստանի լավագույն գործատուներից մեկը՝ շնորհիվ ընկերության բացառիկ աշխատանքային պայմանների և աշխատակիցներին ընձեռվող հնարավորությունների: Լավագույն գործատուների ինստիտուտի նախաձեռնությամբ ամեն տարի իրականացվող միջազգային ուսումնասիրության նպատակն է բացահայտել լավագույն գործատուներին ամբողջ աշխարհում, որոնք առաջարկում են աշխատանքային գերազանց պայմաններ, պատրաստում են որակյալ կադրեր ու զարգացնում ընկերությունում տարբեր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների մասնագիտական հմտությունները, ինչպես նաև ձգտում են շարունակ բարելավել իրենց գործունեությունը որպես գործատու: Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից Օրանժ Արմենիայի աշխատանքային առաջարկների գնահատումն իրականացվել է հետևյալ չափանիշների հիման վրա՝ աշխատակիցներին տրամադրվող առավելություններ և աշխատանքային պայմաններ, ուսուցում և զարգացում, մասնագիտական առաջընթաց և ընկերության մշակույթի կառավարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա