Պակիստանում կրակում են պոլիոմելիտի դեմ պատվաստում անողներին
Անհայտ անձինք Պակիստանի նահանգներից մեկում կրակել են երեխաներին պոլիոմելիտի պատվաստում անող ակտիվիստների վրա: Մի կին սպանվել է: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հանցագործներին հաջողվել է փախչել:
Նախկինում Պակիստանում գործող թալիբներն արդեն հայտարարել էին, որ ցանկացած պատվաստում հակասում է իսլամի նորմերին և պետք է արգելվի: 2012-ի դեկտեմբերից պատվաստում անող ակտիվիստների վրա հարձակումները 56 մարդու կյանք են խլել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2013 թվականին Պակիստանում պոլիոմելիտի 91 դեպք է գրանցվել՝ 2012-ի 58-ի դիմաց: